Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Համառությունը փոխհատուցվեց

Համառությունը փոխհատուցվեց
27.10.2015 | 11:00

Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում կամային անօրինակ հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Սպարտակը»: «Դինամոյի» հետ խաղում երկու անգամ լինելով պարտվողի դերում՝ սպարտակցիները կարողացել են վերականգնել հաշվի հավասարությունը, ապա դարձել հաղթական գոլի հեղինակ: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արաս Օզբիլիսի համար սա առաջին մեկնարկային խաղն էր:
Պակաս լարված չի եղել «Թերեք»-ԲԿՄԱ դիմակայությունը: Գրոզնեցիները գոլի հեղինակ չեն դարձել, բայց և անառիկ են պահել սեփական դարպասը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ